Քաղաքականություն

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

2 րոպեի ընթերցում

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում տապալվել է ադրբեջանական պատվիրակության հերթական նախաձեռնություն-առաջարկը, որը նպատակ է ունեցել առաջ քաշել հայկական ատոմակայանի փակման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովում ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում այս մասին հայտնեց պատվիրակության անդամ Արման Եղոյանը:

«Էներգետիկ հարցերով հանձնաժողովի նիստում ադրբեջանցիները, ավանդույթի համաձայն, բարձրացրեցին խորհրդային ատոմակայանների հարցը՝ բնականաբար, նկատի ունենալով Հայկական ատոմակայանը: Բայց, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց առաջարկությունները՝ դիտարկելու ատոմակայանները, դրանց անվտանգության հարցերին ավելի աչալուրջ լինել, ընդհուպ փակել, բնականաբար, տապալվեցին այդ հանձնաժողովի նիստում»,- ասաց Եղոյանը:

Այսպիսով, նա նկատեց, որ նույնիսկ Եվրանեսթ ԽՎ-ի մակարդակում փաստվել է, որ չկա խնդիր ատոմակայանի առնչությամբ:

Եվրանեսթ ԽՎ-ի նտսաշրջանն անցկացվել է առցանց: Ապրիլի 19-ին տեղի են ունեցել հանձնաժողովների նիստերը, ապրիլի 20-ին՝ լիագումար նիստը: Հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, եվրոպացի պատգամավորները շեշտել են, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պայմանավորվածությունները՝ վերդարձնելով հայ ռազմագերիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում