Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Քոչվորների երկիրը» կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում

«Քոչվորների երկիրը» կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» 
անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել Է ապրիլի 25-ին ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 93-րդ արարողության ժամանակ, որի հեռարձակոումը վարել Է ABC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քոչվորների երկիրը» պատմում Է առանց աշխատանքի մնացած կնոջ մասին, որը հարկադրված Է թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել Է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Չժաոն ծնվել Է Չինաստանում, բայց ապրում եւ աշխատում Է ԱՄՆ-ում:

Նա ավելի վաղ ստացել Է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել Է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար: Արարողության կազմակերպիչները չեն հետեւել ավանդույթին, որի համաձայն պարգեւատրումը միշտ ավարտվել Է լավագույն ֆիլմ անվանակարգով: Այս անգամ «Լավագույն ֆիլմը» վերջից սոսկ երրորդ անվանակարգն Էր: Դրանից հետո հայտարարվել են լագագույն դերասանը եւ դերասանուհին:

Ավելի վաղ արարողության ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը խոստացել Էր, որ հանդիսականներին ոչ քիչ անակնկալներ են սպասում: Դրանցից մեկն Է դարձել լավագույն ռեժիսորի հայտարարումն արարողության հենց ամենասկզբում. սովորաբար այդ հեղինակավոր անվանակարգի հաղթողները հայտարարվում Էին վերջանալուն մոտ:

«Օսկարների» հանձնման կարգը երբեք խիստ չի եղել, սակայն որոշակի ավանդույթներ այստեղ այնուամենայնիվ գոյություն ունեին: Կինեմատոգրաֆի բնագավառում վաստակի համար «Օսկար» մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը համավարակի պատճառով տեղի Է ունենում միանգամնից մի քանի վայրում: Որպես երկու հիմնական հարթակներ օգտավործվում են Dolby թատրոնը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ քաղաքի Union Station երկաթուղային կայարանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]