Քաղաքականություն

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը». ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը». ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 24-ին հայտարարել է, որ ճանաչում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքն ու ողբերգությունը», բայց չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերը որպես ցեղասպանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է «The Times of Israel»-ը։

«Հատկապես այս օրերին մենք և աշխարհի ժողովուրդները պարտավոր ենք ապահովել, որ նման իրադարձություններ այլևս չկրկնվեն», - ասվում է հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի՝ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում