Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Այսօր մենք միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը Ցեղասպանության տարելիցին

Այսօր մենք  միասին ավելի ուժեղ ենք, քան երբևէ. Ադամ Շիֆի ուղերձը 
Ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, հիշում ենք նրանց, ում կորցրեցինք և հայտարարում, որ երբեք չենք մոռանա: Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:

«Մենք նաև հիշում ենք վերջին ագրեսիայի հետևանքով զոհ գնացած  հայերին՝  նրանց, ովքեր մահացան Արցախում, ովքեր ստիպված եղան փախչել ադրբեջանական ու թուրքական ագրեսիայից՝ ուղղված իրենց տների ու կյանքի դեմ: Հիշում ենք նաև նրանց, ովքեր մնացին որպես ռազմագերիներ: Այս վերջին բռնությունն ընդգծում է ոչ միայն 1915 թվականի զոհերին հիշելու, այլև ճշմարտությունն ասելու կարևորությունը, պատմության այս խավար շրջանը ճանաչելու որպես ցեղասպանություն, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի:

Շիֆը նշել է, որ տասնամյակներ շարունակ Թուրքիան առաջ է տանում Ցեղասպանության ժխտման, այդ մասին բարձրաձայնողներին լռեցնելու քաղաքականություն:

«Նրանք ստիպում են շատերին լուռ մնալ, և ցավով եմ արձանագրում, որ շատ տասնամյակներ դրանց շարքում էր նաև ԱՄՆ կառավարությունը: Այլևս երբեք»,- նշել է Շիֆը՝ հպարտությամբ հիշեցնելով, թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները նախորդ տարիներին ընդունեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

«Այսօր մենք կանգնած ենք միասին, ավելի ուժեղ, քան երբևէ՝ հայտարարելու, որ հայերին ոչնչացնելու քաղաքականությունը ձախողվել է: Պարզապես նայեք հայ ժողովրդին ու հայկական սփյուռքին:

Ես մշտապես կանգնած եմ լինելու հայկական համայնքի կողքին՝ ոգեկոչելու հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Մեր աշխատանքը շարունակվում է, քանի որ մենք շարունակում ենք պահանջել ու պայքարել արդարության համար»,- հայտարարել է Շիֆը: Նա նշել է, որ իրենք պահանջում են նաև խաղաղություն և անկախություն Արցախի համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]