Քաղաքականություն

Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր

2 րոպեի ընթերցում

Ամոթ է, որ շատ երկրներ դեռևս չեն ճանաչել նորագույն պատմության այս սև դրվագը. իսպանացի սենատոր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հետագայում խուսափելու նման երևույթների կրկնումից: Սենատորը նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով«Արմենպրես»-ին տրամադրած ուղերձում:

«Միանում եմ այնանձանց, որոնք պահանջում են հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումը։ Ամոթ է, որ միջազգային հանրության շատ երկրներ դեռևս չեն ճանաչել մեր նորագույն պատմության այս սև դրվագը։ Գիտենք, որ դժվար է վերականգնել հասցված վնասը, բայց գոնե կարելի է խուսափել, որ նման երևույթները կրկնվեն, պետք է փորձենքմոռացության չտալ այն և դատապարտել ու ճանաչել հայ ժողովրդի տանջանքները»,-ասում է սենատորը:

Նա նշում է, որ այդ պատճառով միանում է հիշատակի այս օրվան և«Կոմպրոմիս»կոալիցիայի անունից իր ողջույններն է հղում հայ ժողովրդին։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում