Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի փոխնախագահ

Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի 
փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Արմենպրես»-ին տրամադրված ուղերձում:

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանված հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց կյանքերը:

Մենք պարտավոր ենք բոլոր այս մարդկանց հիշատակը մեր սրտերում վառ պահել:

Սակայն խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ նաև ապագայի: Մենք՝ գերմանացիներս, մեր առջև խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ու մերձեցմանը»,- նշել է Հանս-Պետեր Ֆրիդրիխը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am