Քաղաքականություն

Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները

2 րոպեի ընթերցում

Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին` կարևորելով տարածքային ամբողջականության,հակամարտությունների խաղաղկարգավորման և ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքները:

«ԵԽԽՎ-ում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել։ Նախկինում Գերմանիան սատարում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարգավորման սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Փոխվե՞լ է արդյոք Գերմանիայի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ԳԴՀ կառավարության խոսնակը հայտարարել է.

«Դաշնային կանցլերը ԵԽԽՎ-ում ունեցած իր ելույթում անդրադարձել է միջազգային իրավունքի կարևորությանը: Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի մասին այս համատեքստում համատեղ նշումը նախ և առաջ պետք է հասկանալ, որ դաշնային կառավարությունը երկու դեպքերում էլ մերժում է ուժը և ուժի կիրառումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց: Դաշնային կառավարությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական ջանքերին՝ Հելսինկիի հիմնարար երեք սկզբունքների հիման վրա, որոնք են՝ տարածքային ամբողջականությունը, խնդիրների խաղաղ կարգավորումը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում