Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանիան հայտարարել Է համավարկի դիմակայման միջազգային խմբի ստեղծման մասին

Բրիտանիան հայտարարել Է համավարկի դիմակայման միջազգային խմբի ստեղծման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հայտարարել Է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Համավարակին պատրաստության ապահովման գործընկերության (PPP) շրջանակում, որն ստեղծվում Է Յոթի խմբի հովանու նրեքո, հունիսին G7-ի ղեկավարների գագաթնաժողովում հանձնարարականներ կտրվեն այն առթիվ, թե ինչպես հասնել 100 օրվա ընթացքում նոր վիրուսների դեմ պատվաստանյութի մշակման նպատակի իրականացմանը: «Մեծ Բրիտանիան լի Է վճռականությամբ աշխատելու մեր գործընկերների հետ՝ կորոնավիրուսից Էլ ավելի լավ պաշտպանվելու եւ ապագայում գլոբալ մակարդակով համավարակներին պատրաստությունն ամրապնդելու համար:

Այդ նոր փորձագիտական խումբը շատ տարիների ընթացքում կնպաստի աշխարհի բոլոր անկյուններում նոր հիվանդություններից մարդկանց պաշտպանության մեր ջանքերին»,- ասել Է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: PPP-ի աշխատանքը տեղի կունենա Մեծ Բրիտանիայի կառավարության ավագ գիտական խորհրդական Փատրիկ Վալանսի նախագահությամբ եւ դեղագործական ընկերությունների, ինչպիսիք են AstraZeneca-ն, Pfizer-ը եւ Johnson & Johnson-ը, ղեկավարների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am