1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է Բաքվի «պուրակին»

Դրանք շատ տհաճ պատկերներ էին. Նիդերլանդների ԱԳ նախարարն անդրադարձել է 
Բաքվի «պուրակին»

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, անդրադառնալով Բաքվում բացված «պուրակին», որտեղ ներկայացված են հայ զինվորների մանեկենները, և դրանց դիմաց լուսանկարված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, նշել է, որ դրանք տհաճ պատկերներ էին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է Նիդերլանդների խորհրդարանում՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Պարոն Դե Ռունը խնդրեց արձագանքել Ադրբեջանի նախագահի՝ հայերի, հնարավոր է, մահացած հայերի սաղավարտների հետ լուսանկարներին: Դրանք շատ տհաճ պատկերներ են: Ավելի վաղ ես արդեն այս հակամարտության վերաբերյալ հայտարարել եմ, որ կողմերին կոչ եմ անում լուծմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ վարքագծից, որն անհնարին կդարձնի վերջնական որոշումը»,- ասել է նախարարը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց այգի: Այն տեղակայվել է 5 հեկտար տարածքում: Այգում ցուցադրվում են հայկական զրահամեքենաները, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]