Ճապոնիան մտադիր է ՕԽ-ն անցկացնել՝ անկախ պանդեմիայի ընթացքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան մտադիր է Օլիմպիական խաղերն անցկացնել՝ անկախ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից և հետևանքներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան: Նա շեշտել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացումը համաշխարհային միասնականության խորհրդանիշ կարող է դառնալ: Ճապոնիան շարունակում է մանրակրկտորեն նախապատրաստվել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավոր է անցկացվեն առանց մարզասերների ներկայության:
2020 թվականիմարտի24-ին արդեն մեկ անգամ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել էին:Այս տարի դրանք ծրագրված են հուլիսի23-ից օգոստոսի8-ը՝ պահպանելով իրենց անվանումը՝ Տոկիո-2020: