Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխվեն. Վրաստանի ԱԳ նախարար

ՀՀ նախագահի այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակ 
կտեղափոխվեն. Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Հայաստանի նախագահի այցը Վրաստան կարևոր իրադարձություն է հարամում երկկողմ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի առաջին ալիքը, Զալկալիանին նշել է, որ այս այցը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները և տարածաշրջանում առկա իրավիճակը քննարկելու համար:

«Այցն անցկացվում է շատ կարևոր ժամանակահատվածում, և, բնականաբար, շատ լավ հնարավորություն կա երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակը քննարկելու համար: Այս այցի ընթացքում մենք հնարավորություն կունենանք խոսել վերջին տարիներին վրաց-հայկական հարաբերությունների դինամիկայի, ինչպես նաև ապագա հեռանկարների մասին: Անհրաժեշտ է փոխանակել դիրքորոշումները տարածաշրջանում տիրող իրավիճակի և այն ամենի վերաբերյալ, ինչը պետք է արվի տարածաշրջանի երկարաժամկետ կայունության և զարգացման համար: Համոզված եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակ կտեղափոխվեն», – ասաց Դավիթ Զալկալիանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am