Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել Մելքումյան

Ցավալի պարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ ստորակետ. Միքայել 
Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Արցախի պատերազմից հետո պետք է առաջ նայել ու պատրաստվել հաղթանակների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:

«Ես ուզում եմ հավատալ և բոլորս պետք է հավատանք, որ այս ցավալի պարտությունից հետո, այս հակամարտությունից հետո դրված է ոչ թե վերջակետ, այլ դրված է ընդամենը ստորակետ: Եվ մենք բոլորս պետք է ապրենք նոր օրակարգով, որպեսզի մեր ողնաշարն ուղղենք և պատրաստվենք մենք հաջորդ հաղթանակին՝ թեկուզ փոքր-փոքր քայլերով, հաղթանակներով, որը կարող է մեր ազգային արժանապատվությունը վերականգնել»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորը շեշտեց, որ ամեն ինչ պետք է ներդնել ռազմագերիների վերադարձի համար: Մելքումյանը նշեց, որ մի քանի օրից Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում շատ կոշտ են արտահայտվելու այդ հարցով: Նա նկատեց, որ Եվրոպական խորհրդի մի անդամ պետություն մյուս անդամ պետության քաղաքացիներին գերեվարում է: «Սա աբսուրդ է, մենք այդ կառույցներից պետք է շատ հստակ պահանջենք, թե ինչ պետք է լինի»,-նշեց պատգամավորը:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am