Քաղաքականություն

ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել

1 րոպեի ընթերցում

ԵԽ պատգամավորն Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման թեմայով քննարկում է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն ապրիլի 12-ին նախաձեռնել է առցանց քննարկում Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի թեմաներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը մնում է ամենահրատապ ևորոշիչ մարդասիրական խնդիրներից մեկը ու պետք է հուզի բոլորիս»,-նշել է պատգամավորը:

«Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը» խորագրով քննարկմանը կմասնակցեն նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմում գերեվարությունից ազատ արձակված անձ, ում անունը չի հստակեցվում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում