Քաղաքականություն

ՀՀ նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում. ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի հետ հանդիպումներն ավանդական բնույթ են կրում. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավանդական է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում պատասխանելով ՀՀ նախագահի հետ պարբերաբար անցկացվող հանդիպումների նպատակի մասին հարցին՝ ՌԴ դեսպանն ասաց, որ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր: «Դա նորմալ, բնականոն շփում է»,- հավելեց դեսպանը:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությանը: Կոպիրկինը նշեց, որ ցանկացած նախաձեռնություն, որը նպաստում է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը, ողջունելի է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում