Մշակույթ

Ընթացիկ տարում Հայաստանում կստեղծվի 3 պատմամշակութային արգելոց

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում Հայաստանում կստեղծվի 3 պատմամշակութային արգելոց

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել 3 պատմամակութային արգելոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Նախատեսվում է ստեղծել «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Դրանց ստեղծման գործընթացը դադարեցվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով»,- նշեց Դումանյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերին նախատեսվում է ստեղծել նաև «Աղձք Արշակունիների դամբարան» պատմամշակութային արգելոցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում