Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք. ԲՀԿ-ական պատգամավոր

Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք. ԲՀԿ-ական 
պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ժամանակն է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ճեպազրույցի ընթացքում:

Զոհրաբյանը նախ անդրադարձավ Արցախի խորհրդարանի որոշմանը, որով ռուսերենը Արցախում ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ:

«Մենք պետք է հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը: Հայերենը մնում է պետական լեզու, երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը: Արցախի 75 տոկոսի կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը, որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարությունն ունի»,-ասաց պատգամավորը:

Նա հղում կատարեց նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դիտարկմանը:  «Հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որում այսօր գտնվում է տարածաշրջանը և մասնավորապես Հայաստանը՝ մենք կարծում ենք, որ իսկապես ժամանակն է, որ Ռուսաստանի հետ կնքվի նոր ռազմաքաղաքական դաշինք»,-ասաց նա:

Արցախի Ազգային ժողովը մարտի 25-ին ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Հայերենը շարունակելու է պահպանվել որպես Արցախի Հանրապետության միակ պետական լեզու, իսկ ռուսերենին՝ հայերենին զուգահեռ, շնորհվում է միայն պաշտոնական լեզվի կարգավիճակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am