Տնտեսություն

Վահան Քերոբյանն իրատեսական է համարում ավելի քան 10 տոկոս տնտեսական աճը

1 րոպեի ընթերցում

Վահան Քերոբյանն իրատեսական է համարում ավելի քան 10 տոկոս տնտեսական աճը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը անդրադարձել է իր հայտարարությանը Հայաստանում երկնիշ տնտեսական աճ արձանագրելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին Տավուշի դոնոր կազմակերպությունների կոորդինացման հարթակի ամենամյա 2-րդ համաժողովի մեկնարկից առաջ Վահան Քերոբյանը նշեց, որ կան բազմաթիվ նախագծեր, որոնք արդեն իսկ ընթանում են՝ ներդրումներ են արվում գյուղատնտեսության ոլորտում, նաև ներդրումներ կան արդյունաբերական ոլորտում։

«2021 թվականի հունվար-փետրվարի արդյունքները ավելի լավն են, քան 2020 թվականի արդյունքները։ Եթե պահենք նույն աճի տեմպը 2020 թվականի նկատմամբ, ապա տարվա վերջին կունենանք 2020 թվականի նկատմամբ ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում