Տնտեսություն

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Պետական գնումների բանկային երաշխիքի շեմի բարձրացումը կբերի տնտեսական աշխուժություն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ընդունեց որոշում, որով պետական գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի 10 միլիոն դրամի շեմը բարձրացվում է 25 մլն դրամի:

«Մինչև այս պահը գործող որոշմամբ բանկային երաշխիք չէր պահանջվում մինչև 10 միլիոն դրամանոց պետական գնումների պարագայում, շեմը հիմա բարձրանում է՝ դառնալով 25 միլիոն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 25 միլիոնից 75 միլիոն գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է մինչև 15 տոկոս, 75 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը նվազեցվում է 30 տոկոս, 25 միլիոնից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի, կարող է կայացվել ապահովագրական ընկերության կողմից թողարկված երաշխիք: Կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ այս որոշումը տնտեսական էական աշխուժություն կբերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում