1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը

Ինչ օրակարգով է շարունակելու պայքարը ՀՅԴ-ն. ներկայացրել է Իշխան Սաղաթելյանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նորմալ է ընդունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն արտահերթ ընտրությունների մասնակցելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ և հետո տեղյակ է պահել զարգացումների մասին և շարժման համար անակնկալ չի եղել:

«Գագիկ Ծառուկյանը բազմիցս ասել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում կմասնակցի: Դա ԲՀԿ-ի իրավունքն է ու դա նոր չէ, հրապարակային ասվել է այդ մասին: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ևս հայտարարել է, որ եթե լինեն ընտրություններ, ապա կմասնակցեն: Այստեղ կա մի կարևոր բան, մենք Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցում շարժման մեջ ունենք 100 տոկոս կոնսենսուս: Պարզապես, ուժերի մի մասը գտնում է, որ դրա արագ ճանապարհը ընտրությունն է, մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ իր հետ գնալ ընտրության»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե Դաշնակցությունն ինչ դիրքորոշում ունի, Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պայքարելու են առաջ քաշած օրակարգի համար: Նույնիսկ եթե մենակ էլ մնան, միևնույն է պայքարելու են, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ հեռացվի: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե ամեն դեպքում տեղի ունենան ընտրություններ, ապա Դաշնակցությունը կքննարկի մասնակցում է, թե ոչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]