Քաղաքականություն

Արտահերթ ընտրություն անցկացնելով բավարարվում է Հայրենիքի փրկության շարժման պահանջի մի մասը. Իշխան Սաղաթելյան

2 րոպեի ընթերցում

Արտահերթ ընտրություն անցկացնելով բավարարվում է Հայրենիքի փրկության շարժման պահանջի մի մասը. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է պնդել, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու իր առաջարկած ճանապարհային քարտեզը ճիշտ ուղին է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Գրառումն այն մասին, որ հունիսին տեղի են ունենալու ընտրություններ, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս ընթացքում մի քանի անգամ խոսել են արտահերթ ընտրությունների մասին, սակայն շատ արագ հրաժարվել են: Ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը եղել է Հայրենիքի փրկության շարժման պահանջներից մեկը: Եվ եթե նույնիսկ տեղի ունենան ընտրություններ, ապա կբավարարվի մեր պահանջների մի մասը: Մենք գտնում ենք, որ արտահերթ ընտրությունները կարևոր են ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, բայց ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր պաշտոնակատար լինելու դեպքում անցկացնելու պարագայում կա մեծ վտանգ, որ դրանք չեն լինելու մրցակցային հավասար պայմաններով»,-նշեց Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե Բաղրամյան փողոցը շարունակելո՞ւ են փակ պահել, Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, կարող են լինել մարտավարական փոփոխություններ:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ նրա քննարկումներից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում