Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու ներդրումային ծրագրին

Կառավարությունը հավանություն տվեց Զովունիում բնակելի թաղամաս կառուցելու 
ներդրումային ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով (կադաստրային արժեքով) «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ին օտարելու նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ տարածքում կկառուցվի 18 բնակելի և մեկ հասարակական շենք, տարածքի մոտ 40 տոկոսը պետք է կազմեն կանաչապատ գոտիները: Թաղամասը պետք է շահագործման հանձնվի 5 տարվա ընթացքում:

Որոշման հիմնավորման համաձայն, Զովունի բնակավայրում նախատեսվող ներդրումային ծրագրին հավանություն տալու դեպքում պետք է իրականացվեն շուրջ 11.9 մլրդ դրամի ներդրումներ: Ներդրողն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին:

Նշված տարածքում բնակելի թաղամասի կառուցման և ներդրումային ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հողամասն ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել «Մագնոլիա-Կոմֆորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կմուտքագրվի ընդհանուրը  շուրջ 1.6-ից 2.7 միլիարդ դրամի հարկեր: Էականորեն կավելանան համայնքի բյուջե վճարվող գույքային հարկերը:

Կատարվելու են նաև համայնքում մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն ՀՀ դրամի չափով նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, որի արդյունքը ներդրողը նվիրելու է Եղվարդ համայնքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am