1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից

Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ 
կառավարությունից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս շուրջ 31 հազար 220 քաղաքացու ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 300 հազար դրամի չափով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ մանրամասնելով, որ տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 9 միլիարդ 365 միլիոն դրամ։

Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի բնակելի անշարժ գույք ունեցող 4600 արցախցու էլ տրամադրվել է  միանվագ՝ 250 հազար դրամ աջակցություն: Տրամադրված ֆինանսական աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 1 մլրդ 150 մլն դրամ։

Աջակցությունն ստացել են ինչպես Հայաստանում բնակվող արցախցիները, այնպես էլ Արցախ վերադարձածները՝ «Արցախփոստ»-ի միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]