Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն տեսնում է առաջիկա 10 օրվա մեջ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն

ԼՀԿ-ն տեսնում է առաջիկա 10 օրվա մեջ ԱԺ լուծարման գործընթացի մեկնարկի 
անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա 10 օրվա մեջ Ազգային ժողովի լուծարման գործընթացի մեկնարկի անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններն ավարտված լինեն: Դա նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ պետք է մեկնարկի խորհրդարանի լուծարման գործընթացը»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ հունիսի 1-ից հետո չի կարող երաշխավորել, թե խորհրդարանում իրենց կողմից վարչապետի թեկնածուի առաջադրում չի լինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]