Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք, առողջացել է 163 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 538 դեպք, որոնցից 165 259-ն` առողջացած, 3 237-ը` մահվան ելքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 6 208 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 757 660 թեստավորում:
Մեկ օրում կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Առկա է 163 առողջացած, գրանցվել է 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։