Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մյանմարը խնդրել է Հնդկաստանին վերադարձնել սահմանն անցած 8 ոստիկանի

Մյանմարը խնդրել է Հնդկաստանին վերադարձնել սահմանն անցած 8 ոստիկանի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմարի իշխանությունները խնդրել են Հնդկաստանին վերադարձնել մի քանի ոստիկանի, ովքեր ապաստան են գտել ՝ խուսափելու համար անցած ամիս  իշխանությունը զավթած ռազմական խունտայից պատվերներ ստանալուց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանից պաշտոնյայի: 

Վերջին օրերին Մյանմարի շուրջ 30 ոստիկաններ՝ իրենց ընտանիքի անդամների հետ անցել են սահմանը՝ ապաստան խնդրելով, քանի որ խունտայի ճնշումը գնալով ավելի դաժան է դարձել, փետրվարի 1-ի հեղաշրջումից ի վեր տասնյակ մարդիկ են սպանվել:

Հնդկաստանում գտնվող բարձրաստիճան պաշտոնյան պատմել է Reuters-ին, որ Մյանմարի Ֆալամ շրջանի իր գործընկերոջից ստացել է նամակ՝ 8 ոստիկան վերադարձնելու խնդրանքով `բարեկամական հարաբերությունները պահպանելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am