Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու մասին

Վազգեն Մանուկյանը հայտարարեց Բաղրամյան պողոտան բարիկադներով փակելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրավիճակի հանգուցալուծման  շուրջ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ սկսելու հրավերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի մոտ հավաքի ընթացքում,  անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պատրաստ են կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ, Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մեկ բան ունեն՝ քննարկել, թե ոնց է նա դուրս գալու իշխանությունից:

«Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում: Մեր շտաբն այստեղ է: Կմնանք այստեղ, թող ինքը գա թելադրենք, թե ինչ պահանջներ ունենք, ոնց պետք է ինքը հեռանա: Ժողովուրդ, պատմական պահ է, եղեք տոկուն, խիզախ, համբերատար: Կփակենք այս փողոցը, չի աշխատելու այս փողոցը: Սպասելու ենք, Ազգային ժողովի պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն վարչապետին հանեն: Պատրաստվեք ամբողջ գիշերն էլ ենք այստեղ մնալու, մեկը կգնա, մյուս կգա, իրար կփոխարինենք, բայց այստեղ բարիկադներով երկու ծայրից փողոցը կփակենք»,- մանրամասնեց Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]