1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում

Մեր ազգն ունի իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի. Քերոբյանը 
քաղաքացիական պատերազմը հավանական չի համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ. հրապարակում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշեց՝ չի կարծում, թե քաղաքացիական պատերազմի մասին կարող է խոսք լինել: «Մեր ազգը ունի բավարար իմաստություն, որ որևէ բախում չհանդուրժի»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը կառավարության շենքի մոտից բարձրախոսով ասաց. «Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ զինված ուժերը պարտավոր են պահպանել քաղաքական չեզոքություն: Զինված ուժերը նաև գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, շատ-շատ նման է ռազմական հեղաշրջման փորձի: Եվ ՀՀ քաղաքացին դա թույլ չի տալու»: Նա նաև հայտարարեց, որ 13:45-ից Գյումրիի հրապարակից ավտոերթ է լինելու դեպի Հանրապետության հրապարակ: Նա կոչ արեց ինքնակազմակերպվել և ՀՀ բոլոր մարզերից գալ հրապարակ:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ թույլ չեն տալու, որ իրենց ձեռքից գողանան իրենց ընտրությունը: «Մենք 27 տարի տեսել ենք նրանց, մենք տեսել ենք նրանց վարած քաղաքականությունը, մենք տեսել ենք նրանց դղյակները: Հայաստանում վարչապետ ընտրվելու է օրինական ընտրությունների շնորհիվ՝ ՀՀ քաղաքացու ընտրության շնորհիվ, ուրիշ ոչ մի ճանապարհով վարչապետ չի ընտրվելու»,-ասաց քաղաքացին:

Հրապարակում կան նաև մարդիկ, որոնք դեմ են արտահայտվում իշխանությանը: Ժամանակ առ ժամանակ իշխանության աջակիցները և դեմ արտահայտվողները լեզվակռվի են բռնվում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]