Քաղաքականություն

ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը որոշել է պաշտոնից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: Նա Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ:

«Արմենպրես»-ը փորձում է ՀՀ նախագահի աշխատակազմից պարզել Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության առնչությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ:Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում