Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավոր է այցելեն տարածաշրջան. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներն ընթանում են. հնարավոր են այցելություններ տարածաշրջան: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահների աշխատանքներն ընթանում են, նրանք միմյանց հետ կապի մեջ են: Հնարավոր է այցելեն տարածաշրջան, այնպես որ գործընթացը չի դադարել»,- ասաց Կոպիրկինը:

Հարցին` արդյոք հնարավոր են բարձր մակարդակի հանդիպումներ, դեսպանը պատասխանեց, որ այդ մասով տեղեկություններ չունի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում