1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակ անցկացվող  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում շեշտը դրեց տնտեսական, սոցիալական հարցերի վրա: Նա նշեց, որ մարդիկ այսօր արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում, որովհետև երկրում տնտեսական, սոցիալական վիճակը վատացել է:

«Դեռ նախորդ տարի հունիսին ես հայտարարել էի, որ գործող իշխանության երիտասարդներն անփորձ են, նրանք պետք է հրաժարական տան: Այսօր ինչ ունենք՝  տնտեսական ճգնաժամ, գործ չկա, մարդիկ չեն կարողանում կոմունալները վճարել: Հանրահավաքին գալու ճանապարհին տասնյակ մարդիկ են մոտեցել աջակցության համար: Մեկը նշում է, որ 4 երեխա ունի և չի կարողանում սոցիալական հարցերը կարգավորել, մյուսները բարձրացնում են ցածր թոշակի հարցը, նշում են, որ այս թանկացումների ֆոնին եղածը չի բավարարում: Այս և մյուս խնդիրները պետք է հրատապ լուծվեն, թոշակները բարձրացվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով` այսօր աջակցության կարիք ունի բիզնեսը: Նա նշեց, որ ստեղծված դժվար իրավիճակով պայմանավորված բիզնեսն այսօր դժվար դրության մեջ է: Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ պետք է պետությունը որոշ վարկեր ների, մինչև բիզնեսը ոտքի կկանգնի: Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում իշխանության հրաժարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]