Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման 
հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժում նախաձեռնության հանրահավաքը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, միացած քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին ընդգծեց, որ հուզիչ օր է, քանի որ 33 տարի առաջ նույնպիսի եղանակի պայմաններում տեղի է ունեցել առաջին հանրահավաքը, որով սկսվել է արցախյան շարժումը:

«Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել Հայաստանի հետ. դա Արցախն էր: Ու ամբողջ մեր ժողովուրդը ոտքի կանգնեց: Երկար ճանապարհ անցանք դրանից հետո: Ղարաբաղյան շարժման հենց սկզբից դրվեցին նաև ուրիշ խնդիրներ: Մենք մեզ շատ հզոր էինք զգում: Մենք մեր առջև ավելի մեծ խնդիրներ դրեցինք: Մենք դրեցինք խնդիր ստեղծել անկախ պետություն, անկախ պետությունը հիմնված լինի ազգային գաղափարների վրա և ազատության գաղափարի վրա, պետությունում լինի արդարություն, բարգավաճում ամբողջ ժողովրդի համար, պաշտպանվածություն, դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում: Եվ մենք գնացինք առաջ»,- նշեց Մանուկյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]