Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Ուենդի Մորթըն

Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն 
զարգանալ. Ուենդի Մորթըն

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա նշել է Բրիտանական դեսպանության նոր գրասենյակի բացման առթիվ արված թվիթերյան գրառման մեջ:

«Շատ ուրախ էի այսօր պաշտոնապես բացել Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ հաստատելով, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ, իսկ մեր ժողովուրդների միջև կապերը կարող են է՛լ ավելի ամրապնդվել»,- նշել է Մորթընը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]