Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 377-ի

Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ. մահերի թիվը 
հասել է 3 հազար 377-ի

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում փետրվարի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 740 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 266 հազար 462-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 հազար 228 մարդ: Վրաստանում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 հազար 377:

Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք, առողջացել է 243 քաղաքացի, մահացել՝ 3-ը: 

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169 հազար 391 դեպք, որոնցից 161 հազար 348-ն` առողջացած, 3 հազար 150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 101 պացիենտ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am