Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում է արձանագրում. Լավրենտեւ

Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում է արձանագրում. 
Լավրենտեւ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հրաժարվել Է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեեւ հրավեր Է ստացել ռուսաստանյան կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հրավեր ենք ուղարկել նաեւ մեր ամերիկացի գործընկերներին խորհրդաժողովին մասնակցելու համար (…), բայց, դժբախտաբար, մերժում ստացանք: Ներկայումս ամերիկացիներն զբաղված են ներքին գործերով եւ, ըստ երեւույթին, տակավին չեն որոշել սիրիական ուղղությամբ ուղեգիծը»,- ասել Է նա:

Լավրենտեւը նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանն արձանագրում Է (ՌԴ-ում արգելված) ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում Սիրիայում: Նրա խոսքով՝ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ համաձայնությունները բացառված են, դրանց լիակատար ոչնչացման նպատակաուղղվածությունը պահպանվում Է:

«Քննարկվեց, թե մենք ինչ պետք Է անենք այնպիսի միջազգային կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչել են ահաբեկչական, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Հայաթ Թահրիր աշ Շամը» (երկուսն Էլ արգելված են ՌԴ-ում) եւ մյուները: Մեկ անգամ եւս կրկնեմ, հրամայականը մնում Է. այդ խմբավորումների լիակատար ոչնչացում: Չեն կարող լինել ոչ մի կարգի փոխզիջումային համաձայնություններ ահաբեկիչների հետ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am