Տնտեսություն

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Ռուսաստանի Դաշնությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ալմաթիում կայացած նիստի ընթացքում նման որոշում են կայացրել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները:

«Վարչապետները նշել են, որ վերջին շրջանում հանդիպել են Մինսկում, Երևանում, Ալմաթիում: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանում, կոնկրետ քաղաքը կնշվի ավելի ուշ: Նիստը կանցկացվի ապրիլի 23-ին»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում