Քաղաքականություն

Օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ևԱդրբեջանիմիջևռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ինչպես ընդգծել են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում