Քաղաքականություն

Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել Մինսկում

1 րոպեի ընթերցում

Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ անցկացնել Մինսկում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հունվարի 27-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության ակտիվացմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «Belta» գործակալությանը:

Նշվում է, որ հանդիպմանը առանձին ուշադրություն է դարձվել ընթացիկ տարում Մինսկում Բելառուսի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հեռանկարներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում