Քաղաքականություն

Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան կարևորում է ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը. ԱԳՆ պետքարտուղար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների պահպանումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, եղել է որոշակի համաձայնություն, որը կնքվել է նոյեմբերի 9-ին, կարևոր է, որ այդ համաձայնության դրույթները պահպանվեն և հարգվեն: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեզ համար կարևոր է շարունակել խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի ի վերջո հաշտեցումը հնարավոր լինի»,- ասաց Լըմուանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում