Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորությունը

Լըմուանը ներկայացրեց ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ ՄԽ 
համանախագահության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում շարունակում է արդիական համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լըմուանն ասաց հունվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արծարծում է մի շարք կետեր, բայց կան բաներ, որոնք այդտեղ արծարծված չեն: Մինսկի խմբի շրջանակներում պետք է արծարծվեն հենց այդ բացակայող կետերը: Դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած այցի շրջանակներում կողմերը վերահաստատեցին, որ պատրաստ են շարունակել քննարկումներն այդ ձևաչափում: ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը շարունակում է արդիական մնալ և այդ շրջանակներում աշխատանքները պետք է շարունակվեն»,- ասաց Լըմուանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]