Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից հունվարի 27-ը հաստատվել է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն, որի շրջանակներում նացիստական Գերմանիայի եւ նրա դաշնակիցների կողմից համակարգված ոչնչացվել է շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեա՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941-ից մինչեւ 1945 թ. ընկած ժամանակահատվածում։

-1939 թ. հունվարի 27-ին ծնվել է Տիգրան Մանսուրյանը՝ հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)։ Հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։

-1942 թ. հունվարի 27-ին մահացել է Նիկողայոս Ադոնցը՝ հայ պատմաբան, բյուզանդագետ եւ բանասեր (ծնվ.՝ 1871 թ.):

-1973 թ. հունվարի 27-ին Փարիզում կնքվեց խաղաղության համաձայնագիր, համաձայն որի՝ ամերիկյան զորքերը պետք է դուրս գային Վիետնամից, ինչով, փաստորեն, ավարտվում էր Վիետնամի պատերազմը:

-1899 թ. հունվարի 27-ին ծնվել է Արարատ Ղարիբյանը՝ հայ լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ.՝ 1977 թ.):

-1918 թ. հունվարի 27-ին Ֆինլանդիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:

 

Հիշարժան փաստեր

-Պանրի գույնը կախված է կաթի բաղադրությունից, որն էլ, իր հերթին, կախված է այն բանից, թե ինչով են կովին կերակրում: Որքան շատ է B-կարոտինը, այնքան պանրի գույնն ավելի մուգ է:

-Այսօր աշխարհում կա ավելի քան 2500 տեսակի պանիր, բայց ամեն շաբաթ նոր տեսակներ են հայտնվում: Շվեյցարիայում, օրինակ, արտադրվում է 2400 տեսակի պանիր:

-Գիտնականների գնահատմամբ՝ պանրի համաշխարհային արտադրությունը գերազանցում է միասին վերցրած թեյի, սուրճի, կակաոյի հատիկների եւ ծխախոտի արտադրությունը:

-Աշխարհում ամենաշատ սպառվող պանիրը «Մոցարելլա»-ն է: Որոշ մասնագետներ դրա ժողովրդականությունը պայմանավորում են նրանով, որ այն հաճախ է օգտագործվում պիցցա պատրաստելիս:

-Հռոմեական կայսրության ժամանակ պանիր պատրաստելու համար օգտագործում էին առանձին տարածքներ-խոհանոցներ, որոնք կոչվում էին «careale»:

-Պանրի առաջին գործարանը հիմնադրվել է Շվեյցարիայում 1815 թ., բայց զանգվածային արտադրությունն սկսվել է ավելի ուշ՝ 1851-ին ԱՄՆ-ում:

-Գրեթե մեկ դար գիտնականները փորձում էին պարզել, թե ինչու են առաջանում պանրի անցքերը: Եվ 1917 թ. ամերիկացի Ուիլյամ Քլարկը բացահայտեց, որ «աչուկները» կաթի մեջ եղած բակտերիաների կենսագործունեության արդյունք են: Բակտերիաները արձակում են ածխաթթու գազ՝ պանրի մեջ առաջացնելով խոռոչներ:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am