Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կժամանի Երևան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի 27-ին ժամանելու է Երևան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից, նախատեսվում են հանդիպումներ ՀՀ իշխանությունների հետ:

Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախկին No16 դպրոցի շենքը հանձնվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին անհատույց օգտագործման։ Այս ժեստով ՀՀ կառավարությունը իր մեծ ներդրումն է բերել Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեջ և ցույց տվել Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնառությունը:

Պարոն Ժան Բատիստ Լըմուանը, ով 2018 թվականին իր այցի ընթացքումմկրտեց” հաստատությունը նոր` Անատոլ Ֆրանսի անունով, այս անգամ կայցելի նոր շենքի շինհրապարակ տեսնելու ընթացիկ աշխատանքները և հանդիպելու Կրթահամալիրի ծնողների և աշակերտների ներկայացուցիչների հետ: Այս նոր շենքը թույլ կտա Կրթահամալիրին հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինի ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ: Ընդ որում վերջիններս մեծամասնություն են կազմում:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան (ավագ դպրոց): Այն հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության համաշխարհային ցանցի անդամ, որի անդամ հաստատություններում սովորում է 370 000 աշակերտ:

Դպրոցի անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր և հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ.-1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքիտուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]