Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի «Թալիբան»-ի հետ կնքած խաղաղության համաձայնագիրը

Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի «Թալիբան»-ի  հետ կնքած խաղաղության 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերանայի Աֆղանստանի «Թալիբան»  արմատական խմբավորման հետ Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմի կնքած խաղաղության համաձայնագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին:

Գործակալության տեղեկությունների համաձայն ՝ այդ մասին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է Աֆղանստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում:

2020 թվականին Քաթարում ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական խմբավորումը ստորագրել են ավելի քան 18 տարվա պատերազմի ընթացքում առաջին խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակման գործընթացից հետո երկխոսության սկսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am