Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և կլիմայի փոփոխության հարցերում

Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են համագործակցել Covid-ի դեմ պայքարի և 
կլիմայի փոփոխության հարցերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :

 Թրյուդոն և Բայդենը հեռախոսազրույցում պայմանավորվել են միավորել ուժերը Հյուսիսային Ամերիկայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ երկու առաջնորդները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և քննարկել են համագործակցության լայն շրջանակ` ներառյալ Covid-19 համաճարակի դեմ պայքարը և կլիմայի ճգնաժամի լուծումը:

Ասվում է, որ  Բայդենը և Թրյուդոն պայմանավորվել են մեկ ամիս անց կրկին խոսել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am