1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները

ԱԳՆ-ն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային 
կառույցների արձագանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է պատերազմի ընթացքում տարբեր երկրների և միջազգային կառույցների արձագանքները, ինչի հիման վրա շտկումներ կիրականացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:

Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ Հայաստանը hունիսի 12-ին միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին (International Religious Freedom Alliance), սակայն պատերազմի ընթացքում այդ դաշինքը որևէ հայտարարություն չի արել Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության նկատմամբ իրականացված ոտնձգությունների առնչությամբ:

«Մեր արտաքին քաղաքականության համար առավել քան երբևէ կարևորագույն հարցը մնում է պետության անվտանգության ապահովումը և հիմնվելով մեր պետական ու ազգային շահերի ապահովման վրա, մենք կայացնելու ենք սթափ և պրագմատիկ որոշումներ: Մենք լուրջ վերլուծում ենք տարբեր կառույցների, երկրների, տարածաշրջանների կեցվածքը պատերազմի ընթացքում և համապատասխան շտկումներ մտցնելու ենք»,- ասաց Այվազյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]