Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը

Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Apple» ընկերությունը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Bloomberg-ին հայտնել է ընկերության աղբյուրը:

Ամերիկյան ընկերությունը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ չափի կլինի ծալվող հեռախոսի էկրանը: Դիտարկվում է 6,7 դյույմ անկյունագծով էկրանի տարբերակը, ինչպիսին IPhone 12 Pro Max հեռախոսինն է:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, ծալվող էկրանով IPhone-ն այնքան էլ արագ չի հայտնվի շուկայում, իսկ հնարավոր է, որ երբեք էլ չհայտնվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am