Տնտեսություն

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում

2 րոպեի ընթերցում

Կոռուպցիա չկա, որոշ մարդկանց մոտիվացիան թուլացել է. Նախարարը ռիսկի դիմելու խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով նիստում քննարկված նախագծին: «Նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ մենք փորձել ենք պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռևս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին ու չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն` ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Քերոբյանի համոզմամբ՝ նախորդ կառավարությունների մեջ կար հստակ հակակշիռ, մոտիվացիա, դա կոռուպցիան էր: «Այսինքն, դու գիտեիր, որ այս կողմից ռիսկ կա ու այդ ռիսկի գնալու «վարձը» կոռուպցիան էր: Հիմա քանի որ կոռուպցիա չկա, մարդիկ առանձնապես մոտիվացիա չունեն ռիսկի գնալու, հետևաբար ընտրում են ավելի պահպանողական աշխատաոճը, որը պետք է փոխվի»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում