Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է. Վահան Քերոբյանի լավատեսությունը չի փոխվել

Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է. Վահան Քերոբյանի լավատեսությունը չի 
փոխվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի՝ տնտեսության զարգացման լավատեսությունը չի փոխվել: «Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Քերոբյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Միաժամանակ, նա նշեց, որ առկա է մոտ 20 տոկոս անկում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, իսկ 2020 թվականին, իր կարծիքով, եղել է 8,5 տոկոս տնտեսական անկում:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունեն: «Կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսավարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am