Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում կառաջադրի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ջհանգիրյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ես համաձայնել եմ թվապես մեծամասնություն խմբակցության կողմից առաջադրվելուն, բայց ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում: Ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց Ջհանգիրյանը:

ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում