1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տարածաշրջանի տնտեսության զարգացման հարցերով կստեղծվի աշխատանքային խումբ. մանրամասնում է ՌԴ նախագահը

Տարածաշրջանի տնտեսության զարգացման հարցերով կստեղծվի աշխատանքային 
խումբ. մանրամասնում է ՌԴ նախագահը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրված՝ տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը ենթադրում է կոնկրետ քայլեր տնտեսական կապերի կառուցման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեք երկրների ղեկավարների հանդիպման ավարտից հետո ճեպազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ հայտարարությունը ենթադրում է նաև ենթակառուցվածքային նախագծերի զարգացում: Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կղեկավարեն երեք երկրների փոխվարչապետները: Նրանք մոտ ապագայում կստեղծեն աշխատանքային փորձագիտական ենթախմբեր, կներկայացնեն կոնկրետ նախագծեր տարածաշրջանի տնտեսության և տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ:

«Վստահ եմ, որ այդ համաձայնությունների իրագործումը  շահավետ կլինի ինչպես Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,-ասաց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ հերթականությամբ իրականացվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված համատեղ հայտարարության պայմանավորվածությունները: Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ իրականացնում են իրենց պարտականությունները: Նա տեղեկացրեց, որ արդեն 48 հազարից ավելի բնակիչ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Զգալի աշխատանք է կատարվում տեղում ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]