Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ. կմրցի Ռաջաբովի հետ

Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ. կմրցի Ռաջաբովի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ Airthings Masters-ի եզրափակիչ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը կիսաեզրափակիչում մրցեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Խաղարկված  պարտիաներում Արոնյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ և իրավունք ստացավ մասնակցելու եզրափակչին: Հունվարի 2-ին և 3-ին կկայանա Airthings Masters մրցաշարի եզրափակիչը, որում միմյանց դեմ կմրցեն Հայաստանի և Ադրբեջանի առաատար շախմատիստները՝ աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը և աշխարհի գավաթի գործող հաղթող Թեյմուր Ռաջաբովը: 

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am